Պայթյուն է որոտացել Թուրքիայի արևելքում. ոստիկաններ են զոհվել


15:26 , 10 մայիս, 2016

Lurer.com-ը գրում է.

Թուրքիայի արևելքում երկու ոստիկան զոհվել է ռումբի պայթյունի հետևանքով, հաղորդում է DHA գործակալությունը:

Պայթյունը տեղի է ունեցել Իպեկ Յոլու գյուղի մայրուղու մոտակայքում: Իրավապահները փորձում էին վնասազերծել ռումբը:

Գործակալության տվյալներով՝ պայթուցիկ սարքը տեղադրվել է PKK-ի անդամների կողմից:

Ներկայումս միջադեպի մեջ ներգրավված քուրդ ապստամբները հետախուզվում են: