Իրանը կկրկնապատկի հեղուկացված գազի արտադրության ծավալը


15:02 , 10 մայիս, 2016

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ազգային նավթային ընկերության ղեկավարի տեղակալ Սաֆար Ալի Կերամաթին հայտարարել է, որ Իրանում կրկնապատկվելու է հեղուկացված գազի արտադրության հզորության ծավալը:

Նա մանրամասնել է, որ դա տեղի կունենա այն ժամանակ, երբ կավարտվեն Հարավային Փարս գազային հանքավայրի մշակման փուլերը: Կերամաթին հայտարարել է, որ ներկա դրությամբ երկիրն արտադրում է տարեկան 8 միլիոն տոննա հեղուկացված գազ:

«Ընդհանուր ծավալից 3 միլիոն տոննան ստացվում է բնական գազից, 2.5 միլիոն տոննան արտադրվում է նավթաքիմիական սարքերում, իսկ մնացյալը՝ վերամշակման տարբեր գործարաններում»: Նա նաև ընդգծել է, որ Ասիայի երկրները Իրանի համար ամենակարևոր շուկան են՝ հավելելով, որ պատժամիջոցների ժամանակ Իրանը չի կորցրել հեղուկացված գազի շուկայում իր մասնաբաժինը: