14:24 , 10 մայիս, 2016
Araratnews.am-ը գրում է.
Թուրքիայի արևելքում, Վան նահանգում ռումբի պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով սպանվել է երկու թուրք ոստիկան, հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Նշվում է, որ պայթյունը կազմակերպել են Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները: Պայթյունը տեղի է ունեցել այն պահին, երբ ոստիկանները փորձել են վնասազերծել ռումբը: