13:44 , 10 մայիս, 2016

Գերմանիայում արձանագրվել է փախստականների հոսքի կտրուկ նվազում։ Ինչպես հայտնում է AFP-ն, հոսքի կտրուկ նվազումը պայմանավորված է Արևմտյան Բալկաններում միգրացիոն ճանապարհի փակման հետ։
Ապրիլ ամսին Գերմանիա են ժամանել 16 հազար փախստականներ։ Մարտ ամսին այս թիվը կազմել էր 20 հազար։
Այս թվերը նախորդ տարվա դեկտեմբերի հետ համեմատելու դեպքում արձանագրվում է փախստականների հոսքի 90 տոկոս կրճատում, երբ Գերմանիա էր ժամանել 120 հազար փախստական։