22:21 , 25 հունվար, 2013
Իրական չկա այլևս, չկան հայացքներ, չկան իրար նայող հայացքներ, կա միայն երևակայություն: Չկա չափ, որը պետք է որոշվեր յուրաքանչյուրի կողմից հենց իր համար, չկան սահմաններ: Չկա թուղթ, չկա գրիչ, կան տառեր, բառեր, թվեր, էլի բառեր, որոնք նույնն են՝ նման: Չկա ձեռագիր, վատ ձեռագիր, լավ ձեռագիր, ձեռագիր չկա, իրական չկա, զգացմունք չկա: Ինտերնետ, Ֆեյսբուք: Ֆեյսբուքը հոյակապ միջոց է՝ քողարկելու սոցիալական անհավասարությունը: Դա կոչվում է «իմիտացիա»: Այս նյութը մասնակցում է «Ի՞նչ տվեց և ի՞նչ առավ ինձնից ինտերնետը» թեմայով BlogNews-ի հայտարարած մրցույթին: Մանրամասները կարդա այստեղ: