Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 6-ից 10-ը


13:20 , 10 մայիս, 2016

1462863701,4504Araratnews.am-ը գրում է.

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 6-ից 10-ը հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 և սպանության փորձի 2 դեպք, որոնք բացահայտվել են: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 33 դեպքից բացահայտվել  է 26-ը:  Բացահայտվել է գողության` 26, խարդախության` 12, խուլիգանության` 1, կողոպուտի և մաքսանենգության 2-ական դեպք:  Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 3, գողության` 7, խարդախության` 9, սպանության փորձի, կողոպուտի և շորթման 1-ական դեպք։ Անցած 4 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 31 պատահար, ինչի հետևանքով 4 մարդ զոհվել է, 49-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: