Ուոլ սթրիթի ֆինանսական կորպորացիաները 4.2 մլն դոլար են ներդրել Հիլարի Քլինթոնի նախընտրական արշավում


12:32 , 10 մայիս, 2016

Tert.am-ը գրում է.

Ուոլ սթրիթի ֆինանսական ընկերություններն ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական արշավում ավելի քան 4.2 մլն դոլար են ներդրել, որոնցից 344.000 դոլարը Քլինթոնը ստացել է 2016թ. մարտին, գրում է The Wall Street Journal-ը:

Աղբյուրը նշում է, որ նախկին պետքարտուղարը մարտին ստացել է Ուոլ սթրիթի ֆինանսական օգնության 53%-ը:

Հաղորդվում է, որ ֆինանսական ներդրումների նման հոսքը պայմանավորված է նախագահական մրցապայքարից Հանրապետական կուսակցության բոլոր թեկնածուների դուրս գալով, բացի Դոնալդ Թրամփից: Ուոլ սթրիթի շատ դոնորներ հրաժարվում են աջակցել Թրամփին: