11:40 , 10 մայիս, 2016
Ամռան սկզբին ԱՄՆ-ից Ֆրանսիա կժամանեն թերթաքարային գազով առաջին տանկերները՝ հայտնում է «Ուկրինֆորմը»:
ԱՄՆ-ից թերթաքարային գազի 50 տանկերների մասին համաձայնագիրը կնքել է Ֆրանսիայի EDF էներգետիկ ընկերությունների խումբը: Դա մի քանի մլն խմ գազի մատակարարման բազմամյա պայմանագիր է: Պայմանագրի գինը չի հրապարակվում:
Սպասվում է, որ թերթաքարային գազը տանկերներով կտեղափոխվի ֆրանսիական հյուսիսային Դյունքերք նավահանգստի տերմինալ՝ հետագայում ձեռնարկություններին և տնային տնտեսություններին վաճառելու համար: