11:30 , 10 մայիս, 2016
Tert.am-ը գրում է.
Գերմանիայում՝ Մյունխենի մոտակայքում, երկաթուղային կայարաններից մեկում անհայտ անձը դանակով հարձակվել է ուղևորների վրա: Չորս մարդ վիրավորվել է, հաղորդում է Reuters գործակալությունը:
Բավարական ռադիոկայանի տվյալներով՝ ոստիկանությունը ստուգում է ականատեսների հաղորդագրություններն այն մասին, որ հարձակվողը բացականչել է «Ալլահ աքբար»:
Միջադեպի մանրամասները պարզվում են: