Ինչպես կարելի է երեխաներին սովորեցնել ճիշտ սնվել. գիտնականներ


10:40 , 10 մայիս, 2016

Տեղեկություն հաղորդելու խաղային ձևը կարող է երեխաների մոտ ձևավորել ճիշտ սննդային վարք: Այս մասին հետազոտությունը հրապարակված է Journal of Nutrition Education & Behavior-ում:

Փորձին մասնակցել է 10-11 տարեկան 400 երեխա: Նրանց խնդիրն է եղել անցնել Squires Quest! II համակարգչային խաղի 10 մակարդակները: Խաղը ստեղծված է բանջարեղենի և մրգերի օգտագործումը խթանելու նպատակով:

Արդյունքում մասնակիցների 79%-ը լիովին հասել է խաղի առջև դրված նպատակին և դրական առումով փոխել վերաբերմունքը բանջարեղենի և մրգերի նկատմամբ: Գիտնականները դա բացատրում են նրանով, որ խաղի ընթացքում երեխաները սնվելու մասին նոր գիտելիքներ են ձեռք բերել: