26 անվանում դեղերի գնանկում` 39,87 տոկոսով


12:55 , 10 մայիս, 2016

Վերջին հրապարակված տվյալներով ՀՀ շուկայում արձանագրվել է մի շարք դեղերի անկում: Մոտ 26 անվանում դեղերի շուկայական գները միջինում նվազել են 39,87%: Մեկ այլ հրապարակված ցուցանիշի համաձայն, արձանագրվել է նաև նվազում 21 տեսակի դեղերի շրջանում: Այստեղ միջին գնանկումը կազմել է 19,01%:

Բնականաբար, այս արձանագրված ցուցանիշը դրական ազդեցություն կունենա բնակչության վրա, որի համար վերը նշված դեղերը գնելը դարձել է ավելի դյուրին և հասանելի: Սա նաև դրական է դեղերի ընդանուր շուկայի համար: