09:19 , 10 մայիս, 2016
Առավոտյան մտա ֆեյսբուք ու տեսա, որ ֆեյսբուքահայությունը ալեկոծվում է Արմենչիկի հասցեին հնչող սուր քննադատություններից։ Մինչ հասկանալս թե ինչ է կատարվել, մտածեցի, որ Արմենչիկը առնվազն հերմինենաղդալյանական ոճով հայտարարություն պետք է արած լիներ՝ օրինակ ազատգրված տարածքները Ադրբեջանին հանձնելու մասին, նման քննադատության արժանանալու համար, ու ակամա մտածեցի, թե ինչ կա որ, Արմենչիկը Հերմինե Նաղդակյանից ինչ պակաս է «գլուխ հանում» քաղաքականությունից։
Բայց, ով զարմանք, ինչ է պարզվում, այս երգիչը, ում երգերի սպառողը ես չեմ բոլորովին, ընդամենը փորձել է իր մասով օգտակար լինել հայ զինվորին։ Եվ այդ գործընթացի մեջ ինչ-ինչ դետալներ «մեծն» քոմենթչիների սրտով չեն եղել։
Չէ, ես չեմ ուզում հիմա հռետորական հարցադրումներ անել այն մասին, թե արդյոք դուք ինչ-որ կերպ օգտակար եղել եք այս օրերին և բացի սոցցանցերում գաղջ սփռելուց, ինչ-որ այլ գործով զբաղված եղել եք թե ոչ։
Ես ուզում եմ խոսել, մեր հասարակության մի մասին մեջ՝ մարդկանց հեշտությամբ «սևացնելու» արմատացած մեխանիզմի մասին։ Օրինակ՝ վերցնենք Շուշան Պետրոսյանին, այս կինը հայ քոմենթչիների ամենահարմար թիրախն է, և պարբերաբար հայտվում է վերջիններիս սոցցանցային «հարձակումների» տակ, որոնք մեծ խնամքով լռում են Արցախի գյուղերում նրա բազմաթիվ դրական նախաձեռնությունների մասին։ Գիտեք ինչու, քանի որ այս մարդիկ խորապես թքած ունեն Արցախի վրա էլ, Արցախի գյուղերի բարգավաճման վրա էլ, նրանց դա չի հետաքրքրում։ Նրանց հետաքրքրում է միայն Շուշանի կուսակցական պատկանելությունը, և դրանով ամեն ինչ ասված է։
Հիմա Արմենչիկի դեպքում, քոմենթչիներին չի հետաքրքրում, թե ինչ դրական զգացողություններ ունեցավ զինվորը նրա այդ քայլից, նրանց հետաքրքրում է Արմենչիկի ստեղծած անճաշակ երաժշտությունը։ Եվ քանի դեռ Արմենչիկը այդպիսի երաժշտություն է արտադրում, ուրմեն ոչ ինքը, ոչ էլ իր գործերը, ըստ քոմենթչիների, լավը չեն կարող լինել, եւ նույնը Շուշանի պարագայում, քանի դեռ նա հանրապետական է։
Հ.Գ. Ճակատագիրն ու իշխանություններն առանց այն էլ այս ժողովրդին տվել են բազմաթիվ խնդիրներ։ Այսինքն մեր քոմենթչիների համար քննադատություն անելու շատ պարարտ հող կա մեր երկրում ։ Էլ ինչու եք ամեն ինչից փորձում «խնդիրներ» սարքել։
Հ.Գ. Մարդկան ուղորդված «սևացնելը» շատ ցածր աշխատանք է։