Ասպիրինով սուպեր քսուք մազերի համար. արդյունքում՝ շքեղ վարսեր


07:31 , 10 մայիս, 2016

Ինչպե՞ս վերականգնել վարսերը՝ ասպիրինով պատրաստված քսուքի օգնությամբ: Այս միջոցն առավել օգտակար է ներկարծ վարսեր ունեցողների համար:

Վարսերին փայլ և գեղեցկություն հաղորդելու համար ձեզ կօգնի այս արդյունավետ դիմակը:

Ասպիրին՝ վարսերի համար

Ձեզ պետք կգա

  • 5 հաբ ասպիրին
  • 120 մլ տաք եռացրած ջուր
  • 1 ճաշի գդալ մեղր
  • 1 ճաշի գդալ ձիթայուղ

Պատրաստման եղանակը

Խառնեք բոլոր բաղադրիչներն այնպես, որպեսզի մեղրն ամբողջությամբ լուծվի: Քսեք դիմակը գլխամաշկին և սպասեք 15 րոպե, այնուհետև լվացեք տաք ջրով: Այս դիմակը մազերին ծավալ և հագեցած գույն է հաղորդում:

Ասպիրինն օգտագործում են նաև թեփի դեմ պայքարելու համար: Դրա համար վերցրեք ասպիրինի երկու հաբ և լավ մանրացրեք: Ավելացրեք այն շամպունի մեկանգամյա օգտագործման քանակությանը: Քսեք այն գլխամաշկին և սպասեք 10 րոպե, այնուհետև լվացեք տաք ջրով: Արդյունքը երկար սպասեցնել չի տա: