Անօդաչու թռչող սարքերի օգտագործման առաջին փորձերից մեկն արել են ամերիկացիները


06:42 , 10 մայիս, 2016

Անօդաչու թռչող սարքերի օգտագործման առաջին փորձերից մեկն արել են ամերիկացիները՝ Երկրորդ Համաշխարհայինի տարիներին, Աֆրոդիտե գործողության ժամանակ։ Որպես անօդաչու սարքեր հանդես էին գալիս հին ռմբարկիչները, որոնք դատարկվում էին հիմնական զենքերից և բեռնվում պայթուցիկ նյութերով։ Նպատակը դրանց միջոցով գերմանական բունկերները խոցելն էր։

Այդ ինքնաթիռներում տեղադրվում էր ռադիոկառավարման սարքավորում 2 տեսախցիկով։ Կառավարումն իրականացվում էր ինքնաթիռների հետ թռչող «մայր» ինքնաթիռից։
Այս կամիկաձե ինքնաթիռները նախ օդաչուի կողմից բարձրացվում էին օդ, հետո որոշակի բարձրության վրա օդաչուները լքում էին ինքնաթիռը, իսկ հետագա կառավարումն իրականցվում էր ռադիոկապով։

Թեև գաղափարը լավն էր, 14 թռիչքներից ոչ մեկն էլ նպատակին չհասավ։ Ինքնաթիռները կամ զգալիորեն վրիպում էին, կամ խոցվում գերմանացիների կողմից մինչև նպատակին հասնելը։
Բայց այս ծրագրի արդյունքում եղան զոհեր, որոնցից ավելի նշանակալի էր լեյտենանտ Ջոզեֆ Քենեդին (ԱՄՆ ապագա նախագահի մեծ եղբայրը) ում մահը, հավանաբար, մեծ ազդեցություն ունեցավ ԱՄՆ քաղաքական կյանքի և ողջ աշխարհի վրա։

Կից նյութն`այստեղ