1933թ.–ի այս օրը ողջ Գերմանիայում 25 հազար «ոչ գերմանական» գրքեր այրեցին


06:12 , 10 մայիս, 2016
1933թ. մայիսի 10-ին ամբողջ Գերմանիայում` գլխավորապես Բեռլինի Օպերնպլաց հրապարակում, նացիստական հանցագործները հրեաների դեմ սանձազերծված հալածանքների ֆոնին, խարույկների վրա այրեցին 25 հազար «Ոչ գերմանական» գլխավորապես հրեական հեղինակների գրքեր: Այդ գործընթացը անձամբ վերահսկում էր նրանց քարոզչության նախարար Ջոզեֆ Գեբելսը, իսկ անմիջական իրականացնողներից էին «Հիտլերյուգենդի» սաները և «Գերմանական ուսանողների միության» անդամները: