Դիմահարդարման սխալներ, որոնք փչացնում են մաշկը


22:14 , 9 մայիս, 2016

Դիմահարդարման սխալներ, որոնք փչացնում են մաշկըBarometer.am-ը գրում է.

Գեղեցկությունը, ինչպես ասում են,զոհեր է պահանջում: Մենք հաճախ ծախսում ենք ժամանակ, գումար, ջանքեր, որպեսզի լինենք երիտասարդ, տպավորիչ և անմոռանալի:

Դիմահարդարները, սակայն, հաստատում են, որ այն միջոցները, որոնք կանայք օգտագործում են գեղեցիկ լինելու համար, հենց դրանք են կործանարար ազդեցություն թողնում մեզ վրա: Առաջին սխալը, որը մենք անում ենք գիշերը շպարը չմաքրելն է: Թողնելով շպարը դեմքին՝ իրականում չենք թողնում, որպեսզի մաշկը շնչի, իսկ առավոտյան արթնանում ենք կարմրած աչքերով և թափված թարթիչներով: Երկրորդ կարևոր քայլը կրեմի ընտրությունն է:

Հրաժարվեք այն կրեմներից, որոնք ալերգիկ երևույթներ են առաջացնում: Եվ ամենակրևորը, ըստ մաշկաբանների շրթներկն է: Այն նպաստում հերպեսի և սնկային հիվանդությունների առաջացմանը, առավելևս, եթե օգտվում եք ուրիշի շրթներկից: Եղեք զգոն և մի վնասեք Ձեզ: