Ալբերտի հաղթանակից հետո Դավիդ Վարդանյանն այսօր հաղթել է թուրքին


19:09 , 9 մայիս, 2016

Asekose.am-ը գրում է.

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Արմֆայթինգ» ֆեդերացիայի անդամ, պրոֆեսիոնալ մարտիկ Ալբերտ Ղազարյանը Մոսկվայում կայացած OFS7 վարկածով աշխարհի առաջնության ընթացքում հաղթել է ադրբեջանցի Ռուսլան Մուրաթազովին ու իր հաղթանակը նվիրել հայ զինվորներին:

Ալբերտի հաղթանակին այսօր հաջորդել է Դավիդ Վարդանյանի հաղթանակն, ով  պարտության է մատնել թուրք մարզիկ Մարատ Հասանովին: