Վրաստանի և Ռուսաստանի հարաբերությունները պետք է դուրս բերվեն փակուղուց. Կվիրիկաշվիլի


19:02 , 9 մայիս, 2016

Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է կառուցողական մոտեցման միջոցով Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման անհրաժեշտության մասին:

«Կարծում եմ, որ մենք պետք է կարգավորենք Ռուսաստանի հետ հարաբերությունները: Դժբախտաբար, այսօր մեր հարաբերությունները փակուղում են, և կարծում եմ, որ մենք պետք է դուրս գանք փակուղուց:

Սակայն դա պետք է արվի ոչ թե ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հարցում փոխզիջումների, այլ առավելագույն կառուցողականության հաշվին»,- ասել է նա:

Սրանից առաջ Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեն հայտարարել է, թե պատրաստ է հանդիպել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: