Թուրքիայում մոտ 800.000 մանկահասակ աշխատող կա. թուրք պաշտոնյա


16:46 , 9 մայիս, 2016
Tert.am-ը գրում է.
Թուրքիայի առևտրային միությունների կոնֆեդերացիայի նախագահ Էրգյուն Աթալայի հրապարակած տվյալների համաձայն՝ երկրում մոտ 800.000 մանկահասակ աշխատող կա, որոնց տարիքը տատանվում է 14-16 տարեկանի սահմաններում:
 
Ինչպես նշում է Hurriyet Daily News-ը, Աթալայը մանրամասնել է, որ երեխաների մեծ մասն աշխատում է գյուղատնտեսության բնագավառում, ինչպես նաև շինհրապարակներում ու հանքավայրերում:
 
Պաշտոնյան հավելել է, որ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության ենթակայության տակ կա 11-15 տարեկան 4.000 աշխատավոր երեխա:
 
Աշխատավորների անվտանգության հարցի վերաբերյալ Ստամբուլում ընթացող համաժողովի շրջանակում Աթալայը նաև ասել է, որ անցած 4 ամսում Թուրքիայում 589 մարդ է մահացել աշխատավայրում: Ըստ թուրք պաշտոնյայի՝ երկրում յուրաքանչյուր օր միջինը 4 զոհ է
գրանցվում աշխատավայրում: