Ավստրիայի կանցլերը հրաժարական է տվել


16:16 , 9 մայիս, 2016

Ավստրիայի կանցլերը հրաժարական է տվելBarometer.am-ը գրում է.

"Վերներ Ֆայմանը հայտարարել է Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահի և դաշնային կանցլերի պաշտոնից հեռանալու մասին", - ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:

Փաստաթղթում նշվում է, որ նա այդ որոշումը ընդունել է այն պատճառով, որ բավականաչափ աջակցություն չի վայելում կուսակիցների` սոցիալ-դեմոկրատների շրջանում: