Երևանում ղազախական պետհամարանիշով մեքենան քարշ էր տալիս Ադրբեջանի դրոշը (տեսանյութ)


16:09 , 9 մայիս, 2016

Երեւանի կենտրոնական փողոցներով այսօր ղազախական պետհամարանիշներով մի մեքենա էր արագ սլանում՝ ապակիներին փակցրած հայկական Եռագույնը, իսկ մեքենայի հետնամասից քարշ տալով Ադրբեջանի դրոշը: Ավտոմեքենային հասնել հնարավոր չեղավ՝ այն շատ արագ էր սլանում:

Միայն վարորդն ու նրա կողքին նստած ուղեւորը պարբերաբար ձեռքները դուրս էին հանում պատուհանից ու բռունցք արած հաղթական նշան անում: Ճանապարհին շատ մեքենաներ՝ ազդանշան արձակելով, իրենց հավանությունն էին տալիս այս նախաձեռնությանը: