14:46 , 9 մայիս, 2016
Էլեկտրոնային սիգարետների սիրահարները սպառնացել են շուկան տեղափոխել ընդհատակ այն բանից հետո, երբ Սննդամթերքի և դեղանյութերի որակի վերահսկման ԱՄՆ դաշնային վարչությունը խստացրել է նման արտադրանքների վաճառքի կանոնները։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
Համաձայն իշխանությունների վճռի՝ էլեկտրոնային սիգարետների վաճառքն արգելվում է 18 տարեկանից երիտասարդ անձանց: Բացի դրանից՝ արտադրանքները պետք է սերտիֆիկացման թանկարժեք գործընթաց անցնեն, ինչը, արտադրողների հավաստմամբ, կհուղարկավորի ոլորտի 99 տոկոսը։