Ջղայնացած էքսպրոմտ


18:50 , 25 հունվար, 2013

Ամբոխը վրա է տալիս,
Ամբոխը արյուն է ուզում,
Հայհոյում, քրֆում է փիս.
Ո՞վ ես դու, դա նրան չի հուզում:
Կամ մասն ես խելառ ամբոխի,
Կամ՝ տականք, դավաճան ծախու շուն,
Լինես դու թե՛ չքնաղ Nazeni,
Թե՛ անհայտ օգտատեր լինես դու:

Ամբոխը կծում է, խածում,
Ամբոխը՝ կատաղած մի շուն... 
Ֆեյսբուքում «հարցեր են լուծվում»,
Մտնողին մածուն է հասնում: