Եթե ինձ վիճակված է, ապա կընդունեմ տանջանքները մինչև մահ. Սիրիայի առաջին տիկնոջ մասին


13:52 , 9 մայիս, 2016

Panorama.am-ը գրում է.

Ժամանակը ցույց է տվել, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կնոջ՝ Ասմա Ասադի քաջությունը չի զիջում նրա գեղեցկությանը, գրում է asialive.info-ն:

Աղբյուրը հիշեցնում է, որ 2013-ին երբ ահաբեկիչները ներխուժել էին գլխավոր շտաբ, որը գտնվում է նախագահական տան կողքին, համաշխարհային ԶԼՄ-ները շտապել էին հայտնել, որ Դամասկոսը ընկել է:

Նախագահի տան մեջ լսվել էին արկակոծության ձայներ, ավագ որդին, որը դպրոցական է, որոշել է, որ դասի չի գնա և զարմացել է, երբ մայրը սկսել է նախապատրաստել դասի գնալուն:

«Ինչպես թե, ինձ չե՞ս սիրում, այնտեղ կրակում են, ինձ կարող է սպանեն», -ասել է որդին, բայց մայրը պնդել է իրենը՝ «Դու դպրոց կգնաս հենց այն բանի համար, որ ես քեզ սիրում եմ: Չեմ ուզում եմ, որ իմ որդին վախկոտ մեծանա, դու պետք է կրթված լինես և ոչ թե այնպիսին, ինչպիսին մեզ ոչնչացնելու փորձ անողներն են»:

«Տիկին Ասման այս պատմությունը ներկայացրել է անձնական զրույցում, երբ ընդունել է մեզ  նախագահական պալատում 2013-ին», -«Արգումենտի ի ֆակտի» պարբերականին պատմել է «Սուրբ Պավելի հոգևոր ժառանգություն» հիմնադրամի փոխնախագահ Միլա Ժուկովսկայան, որն արդեն տասը տարուց ավելի է համագործակցում է Սիրիայի հետ:

Սիրիայի նախագահի ընտանիքը ևս այս պատերազմում զոհեր է տվել. Ասադի հարազատ եղբայրը, որը սիրիական բանակի սպա էր, զոհվել է ահաբեկիչների դեմ պայքարում: Զոհեր կան սիրիական յուրաքանչյուր ընտանիքում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ