Մեքսիկայում կողաշրջվել է մարդատար ավտոբուս. կա 14 տուժած


13:46 , 9 մայիս, 2016

054d97bc35aee9b14a7f55f571815939_XLAraratnews.am-ը գրում է.

Մեքսիկայում մարդատար ավտոբուսի վթարից տուժել է առնվազն 14 ուղևոր, հայտնում է ТАСС գործակալությունը: Երկրի Էլ Կալվարիո շրջանում ավտոբուսը կողաշրջվել է և դուրս եկել երթևեկելի մասից:

«Արագ արձագանքման խմբի երկու ուղղաթիռ հիվանդանոց է տեղափոխել երկու մարդու, ովքեր  շատ ծանր վնասվածքներ  են ստացել»,- հայտարարել է տեղի Կարմիր խաչի ներկայացուցչությունը:

Նախնական տվյալներով` ավտոբուսի վարորդը գերազանցել է թույլատրելի արագությունը և շրջանցման ժամանակ կորցրել  մեքենայի կառավարումը: