ԵՄ-ն Թուրքիայի հետ կնքած միգրացիոն գործարքին այլընտրանք է փնտրում. Bild


13:40 , 9 մայիս, 2016

Tert.am-ը գրում է.

Թուրքիայի հետ միգրացիոն գործարքի հնարավոր տապալումը Եվրամիությանը ստիպել է այլընտրանքներ փնտրել, գրում է գերմանական Bild-ը։

ԵՄ անդամ երկրների կառավարությունները քննարկում են Հունաստանին ֆինանսական օգնություն տրամադրելու հարցը, եթե Անկարան արդյունավետ քաղաքականություն չվարի դեպի Եվրոպա փախստականների հոսքը կանխելու հարցում։

Համաձայն այդ ծրագրի՝ հունական կղզիներում ստեղծվելու են փախստականներին ընդունելու ու գրանցելու կենտրոններ, իսկ ներգաղթյալները, փախստականի կարգավիճակ չստանալու դեպքում, արտաքսվելու են հայրենի երկրներ։

Ավելի վաղ մտահոգություն էր հայտնվել, որ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հրաժարականը կարող է սպառնալ ԵՄ-ի հետ ներգաղթային համաձայնագրին։