Հարուստները պետք է ավելի շատ հարկեր վճարեն. Թրամփ


13:34 , 9 մայիս, 2016

Donald TrumpAraratnews.am-ը գրում է.

Ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Թրամփը, ով է ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության միակ թեկնածուն է, հայտարարել է, որ նախագահ ընտրվելու դեպքում հարուստները պետք է ավելի շատ հարկեր վճարեն, հայտնում է РБК լրատվական գործակալությունը:

«Ես մտադիր եմ լրջորեն պայքարել բիզնեսի համար, և հարուստները, կարծում եմ, պետք է ավելի շատ հարկեր վճարեն: Միջին դասը պետք է պաշտպանված լինի»,- հայտարարել է Դոնալդ Թրամփը:

Ավելի վաղ  նա խոստացել էր նվազեցնել հարկերն ԱՄՆ բոլոր բնակիչների համար։ Թրամփը մտադիր է նաև բարձրացնել նվազագույն աշխատավարձը։

Այդ հարցերում նախագահական արշավի մասնակիցը հակասում է իր կուսակցության ավանդական քաղաքականությանը։