Մենք կողմ ենք ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը. Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան


13:22 , 9 մայիս, 2016

Lurer.com-ը գրում է.

Մենք կողմ ենք ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը, հայտնում է Minval.az-ը:

«Մենք կողմ ենք հակամարտության խաղաղ, արդարացի կարգավորմանը՝ հենված միջազգային իրավունքի նորմերի ու այն բոլոր անձանց շահերի վրա, որոնք բնակվում են այդ տարածաշրջանում»,- ասել է նա:

Դեսպանի խոսքով՝ այդ հարցի շուրջ Ռուսաստանի դիրքորոշումը հնչեցվել է բազմիցս. «Այն հնչեցրել են թե՛ արտգործնախարարը, թե՛ նախագահի մամուլի քարտուղարը»: