12:24 , 9 մայիս, 2016

Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսն այսօր հայտարարելու է հակաահաբեկչական գործողությունների մասին։ Միջոցառումների ցանկն ընդգրկում է 80 գործողություններ։
Բացի անվտանգության միջոցառումներից՝ վարչապետը նախատեսում է նաև կրկնապատկել մասնագետների թիվը, ովքեր փորձելու են կանխել մարդկանց արմատականացումը և աջակցություն են ցուցաբերելու ահաբեկչության զոհերին ու նրանց ընտանիքներին։
Ֆրանսիան Եվրամիության այն երկիրն է, որտեղից ամենաշատ գրոհայիններ են մեկնել Սիրիա և Իրաք կռվելու։