Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է հերթական կորուստի մասին


12:04 , 9 մայիս, 2016

Tert.am-ը գրում է.

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է հերթական կորուստի մասին։

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական Trend գործակալությունը, չնայած ռազմական բժիշկների ջանքերին՝ ապրիլի սկզբին մարտական գործողությունների ընթացքում վիրավորված կապիտան Նաջմեդդին Սավալանովը մահացել է Ադրբեջանի գլխավոր ռազմական հոսպիտալում։

Ադրբեջանական բանակը զոհերի մասին հայտնել էր նաև երեկ։