Վրաստանը կդառնա Եվրամիության անդամ. Մարգվելաշվիլի


11:54 , 9 մայիս, 2016

trend_georgi_margerashvili__100316_05Araratnews.am-ը գրում է.

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ երկրի հասարակությունն ու քաղաքական ղեկավարությունը վստահ քայլերով շարժվում են եվրոպական ընտանիքին ինտեգրվելու ուղղությամբ, ապա վստահություն է հայտնել, որ Վրաստանը կդառնա Եվրամիության անդամ, տեղեկացնում է Ռիա Նովոստին:

«Մենք պետք է կառուցենք եվրոպական արժեքներին ներդաշնակ հասարակություն, որը հիմնված է ազատության գաղափարների վրա: Մեր հասարակությունն ու քաղաքական ղեկավարությունը պարզ և վստահ քայլերով շարժվում են դեպի եվրոպական ընտանիք: Դրա մասին են խոսում մեր համաձայնությունները, քաղաքական գործընթացները և դրա վկայությունն են լինելու եվրոպական չափանիշներով ընտրությունները, որ կանցկացվեն աշնանը: Վրաստանը կդառնա Եվրամիության անդամ, ես վստահ եմ դրանում»,- հայտարարել է Վրաստանի նախագահը:

Նշենք, որ Եվրահանձնաժողովը 2015թ.-ի դեկտեմբերին իր զեկույցում նշել է, որ Վրաստանը կատարել է ԵՄ-ի հետ առանց վիզային ռեժիմ հաստատելու բոլոր պայմանները: Այս տարվա մարտի 9-ին Եվրահանձնաժողովը հանդես է եկել Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը չեղարկելու օրենսդրական նախաձեռնությամբ: Վրացիները հույս ունեն, որ Եվրամիություն առանց վիզայի մուտք կունենան արդեն այս տարվա ամռան սկզբից: