BBC-ի լրագրողին վտարել են Հյուսիսային Կորեայից` սխալ ռեպորտաժի համար


10:00 , 9 մայիս, 2016

Tert.am-ը գրում է.

Փհենյանի օդանավակայանում ձերբակալվել և հարցաքննվել է BBC ընկերության թղթակից Ռուպերտ Ուինգֆիլդ Հեյզը` «անընդունելի ռեպորտաժի» համար, որը եղել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի մասին, գրում է Reuters-ը:

Նշվում է, որ ձերբակալությունը տեղի է ունեցել Կորեայի աշխատավորական կուսակցության նիստի 4-րդ օրը:

Հարցաքննությունից հետո լրագրողն արտաքսվել է երկրից: