Չավուշօղլուն կմասնակցի «Սիրիայի բարեկամների» հանդիպմանը


09:30 , 9 մայիս, 2016

1461313288070Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն կմասնակցի «Սիրիայի բարեկամներ» խմբի հանդիպմանը, որը կանցկացվի Փարիզում՝ փոխանցում է RIA Novosti-ն։

«Մեր նախարարը կմասնակցի մայիսի 9-ին Փարիզում կայանալիք ԱԳ նախարարների հանդիպմանը, որին հրավիրված են տարբեր երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ։ Մի շարք հանդիպումներին կմասնակցի Սիրիայի ընդդիմության բարձրագույն բանակցային կոմիտեի ղեկավար Ռիադ Հիջաբը»,- ասվում է թուրքական գերատեսչության հաղորդագրությունում։

Նշվում է, որ «Սիրիայի բարեկամներ» խմբի մեջ են մտնում Եգիպտոսի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Հորդանանի, Կատարի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի, ԱՄԷ-ի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Սիրիայի բարեկամների» հանդիպմանը կմասնակցի ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին։