Երևանի Նոր Նորք և Դավիթաշեն թաղամասերում փրկարարները դուրս են բերել վերելակում արգելափակված երեխաների


01:54 , 9 մայիս, 2016

Tert.am–ը գրում է.

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն մայիսի 8-ին, ժամը 19.07-ին ահազանգ է ստացվել,որ Երևանի Նոր Նորքի 9-րդ զանգված 41 շենքի 5-րդ մուտքի առաջին և երկրորդ հարկերի միջև երեխա է արգելափակվել է վերլակում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Մ. Հ.-ին (2008 թ. ծնված) դուրս են բերել արգելափակումից:

Նույն օրը, ժամը 17.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշեն 4-րդ թաղամասի թիվ 42 շենքի (4-րդ հարկում) վերելակում 12 տարեկան երեխա է արգելափակվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները արգելափակումից դուրս են բերել երեխային: