«Հաղթանակը նվիրում եմ հայ զինվորներին, ովքեր պոստում կանգնած մեր հողն ամուր պահում են». Ա. Ղազարյանը՝ ադրբեջանցուն ջախջախելուց հետո


01:18 , 9 մայիս, 2016

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ընդհանուր մենամարտերում տեղի ունեցավ հերթական սկզբունքային դիմակայությունը: Ուժերը չափեցին Հայաստանը ներկայացնող Ալբերտ Ղազարյանն ու ադրբեջանցի Ռուսլան Մուրաթազովը:

Արդեն առաջին ռաունդում Ալբերտը խեղդող հնարքով պարտության մատնեց մրցակցին: Հայկ Ղուկասյանի սանը, ով ներկայացնում է Արմֆայթինգ ֆեդերացիան, ադրբեջանցուն ջախջախեց ընդամենը 1 րոպեում:

«Էս հաղթանակը նվիրում եմ իմ հայ ազգին, մեր հայ զինվորին, ովքեր էսօր պոստում կանգնած մեր հողն ամուր պահում են: Ես ձեր ցավը տանեմ»,- մենամարտից հետո նշել է Ալբերտը: