Իրանում հարազատների համաձայնությամբ չեղյալ է հայտարարվել 370 մահվան դատավճիռ


02:18 , 9 մայիս, 2016

Իրանական IRIB հեռուստաալիքի փոխանցմամբ` իրանական օրացուցային նախորդ տարում (ավարտվել է մարտի 20-ին) իսլամական հանրապետությունում չեղյալ է հայտարարվել 370 մահվան դատավճիռ, ինչը տեղի է ունեցել զոհերի հարազատների համաձայնությամբ:

Այդ մասին Թեհրանում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի գլխավոր դատախազ Գոլամ Հոսեին Մոհսենի Էջեին:

Հեռուստաալիքն ընդգծում է, որ իրանական օրենքները նախատեսում են մահվան դատավճռի չեղյալ հայտարարում` տվյալ անձանց մերձակա հարազատների համաձայնությամբ: