Գեղեցկուհի Իվետա Մուկուչյանը փայլեց կարմիր գորգի վրա. Photo


22:45 , 8 մայիս, 2016

Շվեդիայի մայրաքաղաքում եվրատեսիլյան տրամադրություն է։ Ստոկհոլմում անցկացվում է «Եվրատեսիլ 2016» մրցույթի կարմիր գորգի հանդիսավոր արարողությունը։

Կարմիր գորգով անցնելիս փայլեց Հայաստանը ներկայացնող գեղեցկուհի Իվետա Մուկուչյանը, որին ուղեկցում էր պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը։ Իվետան ներկայացավ սպիտակ շքեղ զգեստով: