18:40 , 8 մայիս, 2016
Tert.am-ը գրում է.
Կնոջ մերկ մարմինը միշտ էլ ոգեշնչման աղբյուր է եղել արվեստի ներկայացուցիչների համար: Բացառություն չի կազմում նաև փարիզաբնակ լուսանկարիչ Դանի Օլիվյեն, ով հատուկ պրոյեկտորների միջոցով մերկ կանանց «հագցնում» է գրաֆիկական պատկերներով:
Ինչպես նշում է boredpanda.com կայքը, ամբողջովին մերկ կանայք մտնում են մութ սենյակ-ստուդիան, որտեղ լուսանկարիչը նրանց մարմինների վրա պրոյեկտորներով բազմագույն ու բազմաձև նախշեր է գցում: Այդ ամենի արդյունքում մերկ գեղեցկուհիները նմանվում են արվեստի սյուռելաիստական գործերի:





