19:20 , 8 մայիս, 2016
Tert.am-ը գրում է.
Ռուսաստանում վաճառքի է հանվել պաղպաղակի նոր տեսակ, որն անվանակոչվել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի պատվին` «Փոքրիկ Օբամա» (“Обамка”)
Ինչպես նշում է Al Arabiya-ն, պաղպաղակի փաթեթավորման վրա պատկերված է փոքրիկ սևամորթ տղա` ձեռքին շոկոլադապատ էսկիմո:
Պաղպաղակի արտադրությամբ զբաղվող ընկերությունը նշել է, որ այն որևէ կապ չունի Միացյալ Նահանգների նախագահի հետ, մինչդեռ մի շարք ամերիկացի պաշտոնյաներ համոզված են հակառակում:
«Սա շատ ռասիստական ու խտրական վերաբերմունք է, որն անչափ վրդովեցուցիչ է»,-ասել է մի ամերիկացի պաշտոնյա: