Ռոբերտ Աբաջյանը հետմահու «Արցախի հերոսի» կոչման է արժանացել


17:39 , 8 մայիս, 2016

Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր` մայիսի 8-ին, կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանին հետմահու «Արցախի հերոս» կոչում է շնորհել: 

Ռոբերտ Աբաջյանը քառօրյա պատերազմի ժամանակ համառ կռիվ էր մղել հակառակորդի դեմ, իսկ վերջին նռնակով պայթեցրել իրեն ու իրեն շրջապատած ադրբեջանցի հատուկ նշանակայիններին: Ռոբերտ Աբաջյանի հետ այդ հատվածում կռվել էին նաեւ կապիտան Արմենակ Ուրֆանյանը, շարքայիններ Քյարամ Սլոյանն ու Անդրանիկ Զոհրաբյանը:

Աբաջյանի պարգեւն այսօր ստացավ նրա հայրը: Ի դեպ, առաջին անգամ է, որ նման բարձր պարգեւի է արժանանում կրտսեր սերժանտը:

Նշենք, որ Բակո Սահակյանը պարգեւատրել է ՊԲ զինծառայողներին` քառօրյա պատերազմում կատարած փայլուն աշխատանքի համար: