Երգող մարդիկ ավելի երկար և ավելի լավ են ապրում


18:00 , 8 մայիս, 2016

Երգելը հաճախ է ասոցացվում ուրախ և առույգ տրամադրության հետ: Սակայն, ամբողջ ձայնով մեզանից քչերն են երգում: Ոմանք ամաչում են իրենց ձայնից, ոմանք բարդույթավորվում են լսողության թուլությունից: Գիտնականները պարզել են, որ պետք է երգել անկախ ամեն ինչից:

Adme.ru-ն 10 գիտականորեն ապացուցված փաստ է ներկայացնում այն մասին, որ երգել պետք է ցանկացած ազատ ժամանակ:

Երգն ազդում է շոկոլադի նման. այն արտադրում է էնդորֆին՝ «երջանկության հորմոն»:

Երգը արտադրում է նաև մեկ այլ հորմոն՝ օքսիտոցին, այն նպաստում է սթրեսի կանխարգելմանը:

Երգը բարելավում է սրտի ռիթմը՝ կանխելով սրտային հիվանդությունները:

Ճիշտ երգեցողությունը մարզում է փորի մկանները և դիաֆրագման:

Եթե երգեցողությունն ուղեկցեք շարժումներով, դա ձեզ ավելի ինքնավստահ և ազատամիտ կդարձնի:

Երգեցողությունը մարզում է նաև թոքերը. դուք կսկսեք խոր և համաչափ շնչել:

Երգեցողությունն ամրացնում է դիմադրողականությունը:

Երգեցողությունը զարգացնում է նաև ուղեղը: