Կանադայում հրդեհը տարածվել է մինչև 200 հազար հեկտար


17:50 , 8 մայիս, 2016

Կանադայի Ալբերտա արվարձանում տեղի ունեցող անտառային հրդեհի տարածությունն ավելացել է երկու անգամ՝ հասնելով գրեթե 200 հազար հեկտարի, հայտնում է RIA Novosti-ն:

Տեղեկացվում է, որ հրդեհը սպառնում է նաև հարևանությամբ գտնվող Սասկաչևան տեղանքին:

Չոր և շոգ եղանակի պատճառով բռնկված անտառային խոշոր հրդեհը սկսվել է անցյալ կիրակի: Տեղի իշխանությունները արտակարգ իրավիճակ են հայտարարել այն շրջաններում, որոնց համար հրդեհը վտանգ է ներկայացնում: Հրդեհի պատճառով շատ է տուժել Ֆորտ Մաք-Մյուրեյ քաղաքը, որտեղ ոչնչացվել է 1․6 հազար տուն: Այժմ հրդեհի դեմ պայքարում են 500 հրշեջ, 15 ուղղաթիռ և 14 լիցքավորող ինքնաթիռ: