Մեր հայրենիքի ազատագրումը նրանց արյունով գրվեց


16:32 , 8 մայիս, 2016

Մեր հայրենիքի ազատագրումը նրանց արյունով գրվեց՝ "ՀԱՂԹԱՆԱ՛Կ":Ազգային հերոսների անունները մեր սրտերում հավերժ է:Նրանց սխրանքի շնորհիվ է,որ մեր բանակի զինվորները սիրում են հայրենի հողն ու երդվում են կյանքի գնով պահել հայրենի սահմանները:Հպարտանում եմ,երբ արու զավակին կոչում են նրանց անուններով:Դա մեր պատիվն է,մեր հայրենասիրությունն ու մեր նվիրվածությունը հայրենիքին:Այո՛,Հայոց երկնքի տակ պիտի Վազգեննե՛ր ծնվեն,Մոնթենե՛ր,Մովսեսնե՛ր,Թաթուլնե՛ր և այլ հերոսներ,ովքեր ապացուցեցին վայրագին,որ մենք ենք դարի պատմությունը մեր ուսերին բերել դեպի նոր ու անկախ Հայաստան ու Արցախ,նրանք են ապացուցել ազերուն,որ առաքելական եկեղեցու զանգը պիտի հավերժ ղողանջի ու հայ տերունական աղթոթքն ու խաչը ազատի չարիքից Հայոց Աշխարհը:Նրանք հեռացան,բայց դեռ ուխտ ունեին սրտներին՝ Արարատ լեռն ազատել շղթաներից:Նրանք գնացին ամեն ինչ թողած՝ տուն,երեխա,հայրենիք,բայց նրանց թողած Հայոց Բանակն ունակ է քանդելու Արարատ լեռան շղթան,ունակ է կյանքի կոչելու կորսված հայրենիքի ազատագրումը:Փառք Հայ Հերոսներին,Փառք Հայոց Բանակին: