Բակո Սահակյանը և Հովիկ Աբրահամյանը քննարկել են հայկական երկու պետությունների տնտեսական համագործակցության հարցեր


15:46 , 8 մայիս, 2016

168.am- գրում է.

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա տոնակատարությունների շրջանակում Ստեփանակերտ ժամանած Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակությանը` վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ:

Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել են հայկական երկու հանրապետությունների տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել սահմաններում տիրող իրավիճակին և հեռանկարային ծրագրերի իրականացմանը:

Հանդիպմանը մասնակցել են ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: