38 մլն եվրո. «Արսենալ»-ը պատրաստ է գնել «Լիվերպուլ»-ի հարձակվողի տրանսֆերը


16:40 , 8 մայիս, 2016

«Արսենալ»-ը հետաքրքրված է «Լիվերպուլ»-ի հարձակվող Դենիել Սթարիջի ծառայություններով: Լոնդոնցիները մտադիր են ձեռք բերել ֆուտբոլիստի տրանսֆերն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Այդ մասին հայտնում է Mirror-ը:

«Զինագործներ»-ը 38 մլն եվրո են առաջարկում 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց: «Լիվերպուլ»-ի հետ Սթարիջի պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2019 թվականը:

Սթարիջը «Չելսի»-ից «Լիվերպուլ» է տեղափոխվել 2013 թվականին: Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստն անցկացրել է 13 հանդիպման և 8 գոլի հեղինակ դարձել: