14:50 , 8 մայիս, 2016
Իրանի նավթի արտահանման մակարդակը մոտ ժամանակներում կհավասարվի մինչպատժամիջոցային ժամանակների մակարդակին: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին նոր ընտրված մեջլիսի անդամների մասնակցությամբ կոնֆերանսի ժամանակ, հայտնում է Tasnim գործակալությունը:
«Նավթի արտահանումը արդեն մոտ ժամանակներում կհավասարվի մինչպատժամիջոցային ժամանակաշրջանի մակարդակին, կլուծվեն նաև միջազգային միջբանկային հաշիվների խնդիրները»,- ասել է նա:
Մինչև 2012թ. պատժամիջոցների սահմանումը Իրանից նավթի արտահանման առավելագույն ծավալը կազմել է օրական մեկ մլն բարել: