14:30 , 8 մայիս, 2016
Tert.am-ը գրում է.
-Չինական Չենդուի հետազոտական կենտրոնում ծնվել է ընթացիկ տարվա առաջին պանդան, որին լույս աշխարհ է բերել Այբան մականունով 9-ամյա արջը:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, չորքոտանու լույս աշխարհ գալու վերաբերյալ ուղիղ հեռարձակումը համացանցում դիտել է 620.000-ից ավելի մարդ:
Նշենք, որ վտանգված կենդանատեսակ համարվող պանդայի յուրաքանչյուր ձագի ծնվելը կարևոր իրադարձություն է, քանի որ սև ու սպիտակ այս արջերը դժվար են բեղմնավորում, իսկ ծնված ձագերի մեծ մասը կարճ ժամանակ անց սատկում է:




