Օզի և Շերոն Օզբորնները ամուսնալուծվում են 33 տարվա համատեղ կյանքից հետո


13:15 , 8 մայիս, 2016

Տխուր և անսպասելի նորություն. Օզի և Շերոն Օզբորնները որոշել են 33 տարի համատեղ կյանքից հետո ամուսնալուծվել: Զույգին մոտ աղբյուրը նշում է, որ նրանք պայմանավորվել են խաղաղ բաժանվել. երաժիշտը առանց վիճաբանությունների կհեռանա Բևերլի Հիլզում գտնվող իրենց համատեղ առանձնատնից, գրում է spletnik.ru-ն:

Հիշեցնենք, որ Օզին և Շերոնը ամուսնացել են 1982թ. հուլիսի 4-ին: Նրանք երեք ընդհանուր երեխաներ ունեն՝ Էմին, Քելին և Ջեքը: