ԼՂՀ վերադարձը բանակացությունների սեղան անհրաժեշտություն է


13:00 , 8 մայիս, 2016
• Միջազգային իրավունքի տեսանկյունից ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքը գործում է միջազգայնորեն ճանաչված պետության և ինքնորոշվող ժողովրդի միջև առկա խնդրի պարագայում: Իհարկե,մենք պնդում ենք, որ բանակցում ենք որպես 1994թ համաձայնագրի կողմ, բայց հակամարտությունն ավելի շատ ընկալվում է որպես երկու ճանաչված պետությունների միջև տարածքային վեճ:
• 1994 թվականին, երբ ստորագրվեց կրակի դադարեցման պայմանագիրը, Արցախը համարվում էր հակամարտության կողմ, և Ղարաբաղի բանակն իր ստորագրությունը դրեց այդ փաստաթղթի տակ: Արդեն ծեծված թեմա է, թե ինչ ճակատագրական սխալ էր ԼՂՀ-ն բանակցություններից դուրս թողնելու քայլը: Սակայն ակտիվորեն պետք է առաջ բերել ԼՂՀ-ի մասնակցության դիսկուրսը տարբեր հարթակներում, մանավանդ, որ բանակցություններին կվերադառնան իշխանություններ, որոնք Ադրբեջանի ղեկավարությունից շատ ավելի լեգիտիմ են և ժողովրդավար են:
• Համանախագահները մեկ ամիս առաջ ակնարկեցին, որ սա հնարավոր է «որոշակի փուլում»: Ավելի լավ փուլ, քան հիմա չի կարելի պատկերացնել: