12:33 , 8 մայիս, 2016
168.am-ը գրում է.
Ամերիկահայ հեռուստաստղ Քիմ Քարդաշյանի որդու` Սեյնթ Ուեսթի լուսանկարները հայտնվել են համացանցում: Daily Mail-ը հրապարակել է լուսանկարներ, որոնք արվել են Կուբայում: Քարդաշյան-Ուեսթներն ընտանեկան ճամփորդություն են անցկացնում այդ երկրում:
Կայքը նշում է, որ փոքրիկը ծնվել է դեկտեմբերի 5-ին և նրան առաջին անգամ են տեսնում հանրային վայրում` իր հոր` Քանյե Ուեսթի գրկում: Քարդաշյան-Ուեսթ ընտանիքի մյուս փոքրիկը` Նորթը նույնպես հայտնվել է լուսանկարիչների դիտակետում: Daily Mail –ը նշում է, որ Նորթը շատ է սիրում աքսեսուարներ կրել:



